Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Եզրափակչում` Շարապովա-ՈՒիլյամս

Եզրափակչում` Շարապովա-ՈՒիլյամս
27.10.2012 | 20:50

WTA ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակչում երկու սեթում (6:4, 6:2) Մարիա Շարապովան հաղթեց Վիկտորյա Ազարենկային, ով, արդեն անկախ ամեն ինչից, մարզական տարին ավարտում է որպես աշխարհի թիվ մեկ թենիսիստուհի: Եզրափակչի մյուս մասնակիցը Սերենա Ուիլյամսն է: Նա նույնպես երկու սեթում (6:2, 6:1) առավելության է հասել Ագնեշկա Ռադվանսկայայի նկատմամբ: Հանուն ճշմարտության ասենք, որ լեհուհին ամերիկուհու համար անհամեմատ հեշտ պատառ եղավ այն բանի պատճառով, որ նախօրեին շատ ծանր խաղ էր ունեցել Սառա Էրանիի հետ` հաղթանակն իտալուհուց կորզելու վրա ծախսելով ավելի քան երեք ժամ: Վաղը Ստամբուլում կորոշվի WTA ամփոփիչ մրցաշարի հաղթողը: Սպասվում է սկզբունքային մրցակցություն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1766

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ